Մեկօրյա աշխատանքային այցով Սերբիայի հանրապետությունում էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա Բելգրադում հանդիպումներ է ունեցել Սերբիայի հոգևոր եւ աշխարհիկ առաջնորդների հետ։
Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իրինեյի խոսքերով՝ հայ և սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է երկու երկրների գործակցության զարգացման համար։ Այնուհետև Բելգրադում Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը։
Վերջինս նշել է, որ սերբ և հայ ժողովուրդները կապված են պատմական բարեկամական ընդհանրություններով, և Բելգրադը քայլեր է ձեռնարկելու՝ ամրապնդելու հայ-սերբական հարաբերությունները։ Նախարար Նալբանդյանը փոխանցել է Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները և վստահություն հայտնել, որ Սերբիայի ղեկավարի առաջիկա այցը Երևան նոր խթան կդառնա երկու երկրների գործակության խորացման համար։
Մանրամասները՝ տեսանյութում