Արտամարմնային բեղմնավորման թեմայով գիտաժողովը, որն անցկացվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո գործող «Արագիլ» բարեգործական հիմնադրամը, նվիրված է Հայաստանում վերարտադրողական առողջության ներդրման հոբելյանական տասնամյակին:
Աողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ ազգային գենոֆոնդի պահպանման գործում գուցե սա նշանակալի համալրում չէ, բայց բազում ընտանիքների երջանկության, մեծաթիվ կանանց մայրության բերկրանքի առիթ է, ինչն անհնար է արտահայտել որևէ վիճակագրությամբ:
Հայաստանում կան անպտղություն ունեցող բազմաթիվ զույգեր, որոնք ունեն օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ բուժման կարիք, սակայն չունեն հնարավորություն: «Արագիլի» գործունեությունը նվիրված է այդ ընտանիքներին օգնելու, անպտղության դեմ պայքարի նախանձախնդիր գործին:
«Արագիլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարինե Թոխունցը, ներկայացնելով գրանցված հաջողությունները, նշեց, որ արդեն կատարված է 140 ցիկլ, արդյունքում ծնվել է 28 երեխա, 55 կանայք էլ շուտով մայր կդառնան:
Մանրամասները՝ տեսանյութում