Խորհրդարանական քառօրյան ավարտվեց, բայց պատգամավորներն իրենց աշխատանքը դեռ շարունակում են: Աժ-ում բրիֆինգների օր էր: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը լրագրողների հետ հանդիպմանը եկել էր փաստաթղթերով, ձեռքին՝ ֆինանսների նախարարի՝ օրերս ներկայացրած հրամանն էր:
Այնտեղ ամրագրված է, որ փոքր և միջին ձեռնարկություններում առաջիկա ամիսներին, մինչև շրջանառության հարկի մասին օրենքի հարցի ամբողջական լուծումը, ստուգումներ չլինեն, բացառությամբ ռիսկային դեպքերի: Ըստ պատգամավորի՝ այս հարկատեսակը կամավոր դարձնելու ոչ իշխանականների նախաձեռնությունն անցած քառօրյայում տապալվեց:
Մանրամասները՝ տեսանյութում