Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վայոց ձորի մարզում մասնակցել է Ելփին համայնքի 186-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև այցելել համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցի:
Այցի ընթացքում վարչապետը խոսել է նաև արդեն մի քանի օր բողոքի ալիք բարձրացրած առևտրականների խնդրի մասին: Հովիկ Աբրահամյանն այն կարծիքին է, որ եթե գործադիրն ու օրենսդիրն արդյունավետ աշխատեն, դրական արդյունք անպայման կլինի: Խնդրի կարգավորման տարբերակները շատ են՝ ասել է Հովիկ Աբրահամյանն ու ընդգծել, որ խոշոր տնտեսվարողներին հարկային դաշտ բերելը գերակա խնդիր է մնալու:
Մանրամասները՝ տեսանյութում