Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կայացավ «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը: Այն անցկացվում է Կինեմատոգրաֆիստների միության և Մշակույթի նախարարության համատեղ ջանքերով, ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո:
Այս տարի կինոփառատոնին ներկայացված 200 ֆիլմերից հիմնական մրցույթում ընտրվել է 60-ը, որոնցում շոշափված թեմաներն իրենց խորությամբ զարմացրել են կազմակերպիչներին:
ՀՀ ժողովրդական արտիստ, Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի խոսքով՝ ռեժիսորներն ու երիտասարդները նայում են իրենց արմատներին, իրենց մեծերին, միայնակ մնացած մարդկանց ու հաշմանդամություն ունեցողներին: Ֆիլմերից մեկն էլ հայերի հետ կողք-կողքի ապրող եզդի ժողովրդի մասին է պատմում:
Կինոփառատոնի մրցութային ծրագրին մասնակցում են երիտասարդ կինեմատոգրաֆիստներ ԱՄՆ-ից, Լիտվայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, ՈՒկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և այլ երկրներից:
Դեռ 2004-ին հիմնադրված կինոփառատոնի նպատակն է օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին՝ գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում:
Մանրամասները` տեսանյութում