Կառավարությունն իր հերթական նիստում հավանություն է տվել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից ստեղծված Եվրասիական տնտեսական համաձայնագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրին:
Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից մեր երկիրը կդառնա այդ կառույցի լիրավ անդամ: Փաստաթուղթը բուն պայմանագրի հետ ունի նաև թվով 5 հավելված, որոնցից մեկով հաստատվում է, այսպես ասած, զգայուն այն ապրանքների ցանկը, որոնք երկիր կներկրվեն մաքսատուրքի արտոնությամբ՝ ԵՏՄ-ում գործող տոկոսադրույքներից ցածր դրույքաչափով:
Խոսքը վերաբերում է մսամթերքին, բուսական ու կենդանական յուղերին, բրնձին, այլ խմբի ապրանքներից՝ դեղորայքին, նավթամթերքին, նաև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներին:
Օրակարգի մեկ այլ հարցով Կառավարությունը հայտարարել է Գյումրիի դեռևս անօթևան մոտ 450 շահառուների բնակարաների հարցը՝ գնման վկայագրերով լուծելու մասին:
Տեսանյութը՝ շուտով