Արցախյան ազատարամրտի մասնակից զինվորների նախաձեռնությամբ իրենց հրամանատարի ծննդյան օրն ու նրա հիշատակին Բերդի հրապարակում բացվել է Վազգեն Ղավալյանի կիսանդրին, հրապարակն էլ այսուհետ կկրի նրա անունը:
Այս միջոցառումը Բերդում էր համախմբել ոչ միայն Վազգեն Ղավալյանի ընկերներին ու հարազատներին, այլ նաև բարձրաստիճան զինվորականների:
Գնդապետի կիսանդրին քանդակելիս չեն մոռացել նաև սահմանային թեժ մարտերից մեկի ժամանակ ստացած վերքը` մինչև մահը գլխում մնացած արկի բեկորը:
Խորհրդային բանակում Ավստրիայից մինչև Սախալին ծառայություն անցած, երկու «Կարմիր աստղի» շքանշանակիր սպան և բարձրակարգ հրետանավորը Երևանում երկար տարիներ իր փորձն ու հմտությունն է փոխանցել երիտասարդներին:
Մանրամասները` տեսանյութում