Սիրիայի Հոմս քաղաքի` հիմնականում ալավիներով բնակեցված թաղամասում տեղի ունեցած 2 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի: Նրանցից 30-ը երեխաներ են: Առաջին ռումբը պայթել է Նոր Իքրիմա դպրոցի առջև կայանած մեքենայի մեջ: Երկրորդը ռումբը գործի է դրել ինքնասպան ահաբեկիչը:
Պայթյունները տեղի են ունեցել դասերի ավարտից հետո, երբ աշակետները դուրս էին գալիս դպրոցից: Արկեր են արձակվել նաև Հալեպի հայկական թաղամասի ուղղությամբ, երկու հայ է վիրավորվել, մեկ արաբ: Հաջողություններ ունի նաև սիրիական բանակը: Այն վերահսկողություն է սահմանել Լաթաքիայի հյուսիսում գտնվող 2 գյուղի վրա: Դեր Զորում էլ զինվորները հայտնաբերել և ոչնչացրել են թաքստոցներում գտնվող մի քանի տասնյակ իսլամիստ զինյալի:
ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության պետ Ջուլիա Փիրսոնը հրաժարական է տվել: Որոշումը կայացվել է մի քանի միջադեպերի պատճառով: Առաջինի ժամանակ դանակով զինված տղամարդը կարողացել է ներխուժել Սպիտակ տուն: Երկրորդ դեպքը կապված է Նյու Ջերսիի մի բնակչի հետ, ով երկու անգամ փորձել էր հայտնվել նախագահի նստավայրի տարածքում:
Ծառայության նոր պետ է նշանակվել Ջոզեֆ Քլենսին, ով նախկինում գլխավորել էր նախագահի թիկնազորը:
Մանրամասները` տեսանյութում