Նշանակումից ի վեր Տիգրան Սարգսյանն առաջին անգամ հանդիպել է էր Լոս Անջելեսի հայերի հետ: Համայնքում բազմաթիվ հարցեր կային, մասնավորապես Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող, որոնց շուրջ էլ ծավալվել է քննարկումը: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Հայաստանի Նախագահի վերջին ելույթը նույնպես հանդիպման օրակարգում էր:
Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ Սերժ Սարգսյանի ելույթին հետևած պաշտոնական հանդիպումների ընթացքում հստակեցվել են հնչած մտքերն ու կարծիքները, որոնք ևս մեկ անգամ ամրագրել են Հայաստանի դիրքորոշումը: Այժմ պետք է հստակեցվեն գլխավոր քաղաքական կենտրոնների հարաբերությունները Թուրքիայի հետ՝ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում խոսքից գործի անցնելու պահանջով:
Հայաստանի դեսպանին հայ համայնքի ներկայացուցիչները հարցրել են նաև հայ-ամերիկյան հարաբերությունների մասին: Տիգրան Սարգսյանն արձանագրել է, որ ներկայում խնդիր է դրված զարգացնել դրանք բոլոր ուղղություններով և օտագործել մեծ պոտենցյալը, որ կա քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում:
Մանրամասները՝ տեսանյութում