Հայաշատ մեգապոլիսում տոնին մասնակցել են համայնքային գործիչներ, կոնգրեսականներ, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանը: Մեր երկրի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Լոս Անջելեսի քաղաքապետը, այդ թվում կառավարիչների խորհուրդը` մարզի մեջ մտնող 88 քաղաքների անունից:
Կոնգրեսական Ադամ Շիֆը, շնորհավորելով տոնը, նշում է, որ անկախության ճանապարհը դյուին չի եղել,բայց ժամանակը ցույց է տվել, որ հայերը կարողանում են հաղթահարել դժվարությունները. նրանք հաղթահարել են ցեղասպանությունը, տնտեսական բոյկոտն ու շրջափակումը:
Նրա խոսքով՝ այսօր էլ հայ համայնքը շարունակում է ապացուցել, թե ինչ կենսական ներդրում ունեն հասարակական, քաղաքական և սոցիալական ոլորտներում:
Մանրամասները՝ տեսանյութում