Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանում բացվեց հայ-հունական գործարար համաժողովը: Խոշոր ներդրումների համար մեր երկիրը պատրաստ է նաև ցուցաբերել անհատական մոտեցում՝ տրամադրելով հարկային արտոնություններ: Այս մասին նշել է Նախագահ Սարգսյանը:
Նա կարևորել է տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստի անցկացումը, ինչը հնարավորություն կընձեռի բացահայտելու այդ ոլորտներում առկա ներուժն ու նախանշելու զարգացման հեռանկարները:
Բացելով հայ-հունական գործարար համաժողովն ու դիմելով հայ ներդրողներին՝ Հունաստանի «Էնթերփրայզ Գրիս» ընկերության ղեկավարը հայտարարց, որ իրենց երկրի տնտեսության զարգացման բանալին արտասահմանյան ներդրումներն են: Հայաստանում գործում է հունական կապիտալով ավելի քան 10 կազմակերպություն:
Խոսելով հայ-հունական համագործակցության մասին՝ Նախագահ Սարգսյանն ընդգծեց, որ տնտեսական հարաբերությունները զգալիորեն զիջում են քաղաքական և բարեկամական հարաբերություններին, և երկու պետությունների խնդիրն է դրանք հասցնել նույն մակարդակի:
Մանրամասները` տեսանյութում