Խորհրդարանական քառօրյայի երրորդ օրը հագեցած էր: Կրքերը բորբոքվել են հիմնականում շրջանառության հարկի մասին օրենքի շուրջ: Քաղաքական ուժերն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել` ինչպես վարվել ուժի մեջ մտած օրենքի հետ:
Ընդդիմադիրներն այս օրերին պարբերաբար հանդիպում էին ԱԺ շենքի մոտ հավաքված փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, վստահեցնում, որ հարցին իրենք հետամուտ են:
ԱԺ նախագահի սենյակում վերջապես կայացավ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հրատապ խորհրդակցություն: Որոշեցին հարցը քննարկել կառավարության ներկայացուցչի հետ:
Վարչապետն ինքը պատասխանեց ԲՀԿ-ականների՝ շրջանառության հարկին վերաբերող հարցին: Վարչապետը հայտարարեց , որ նախքան այդ օրենքի ընդունումը բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա խոսքով որոշ ուճշժեր միտումնավոր դժգոհողներին ճիշտ չեն բացատրում օրենքում կատարված փոփոխությունը:
Ըստ վարչապետի՝ նոր կարգով աշխատելու են նվազեցնել ստվերն ու խոշոր խաղացողներին բերել լիարժեք հարկման դաշտ:
Օրենսդիրն այսօր շարունակեց նաև Հանրային հեռուստառադիոընկերության 2013-ի գործունեության հաշվետվության քննարկումը: Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց շուրջ 2 տասնյակ պատգամավորների հարցերին:
ԱԺ Գիտության, կրթության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը արձանագրեց, որ Հանրայինը ճաշակ ձևավորող իր առաքելությունը կատարել է, ձեռագրի փոփոխությունը եթերում տեսանելի է, հստակ ձևակերպված են նպատակներն ու խնդիրները:
Մանրամասները` տեսանյութում