Աֆրիկա մայրցամաքը ցնցած Էբոլա վիրուսը նախօրեին հասել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Տեխաս նահանգում վարակով կասկածվող մեկ անձ են տեղափոխել հիվանդանոց, որի օրգանիզմում հաստատվել է բացիլի առկայությունը:
Ամենայն հավանականությամբ տղամարդը վարակվել է երկու շաբաթ առաջ Լիբերիայում, ուր այցելել էր հարազատներին տեսակցելու համար:
Իսկ Կատալոնական քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ ոտքի են կանգնել` բողոքելով Իսպանիայի Սահմանադրական դատարանի վճռի դեմ, որով հետաձգվում է Կատալոնիայում նոյեմբերի 9-ին նշանակված հանրաքվեն:
Անկախության հանրաքվե անցկացնելու Կատալոնիայի ղեկավարի որոշումն Իսպանիայի կառավարությունն անվանել է սխալմունք: Ոստիկանները փորձել են ցուցարարներին հեռացնել հրապարակից, ինչի հետևանքով բախումներ են սկիզբ առել։
Մանրամասները` տեսանյութում