Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի՝ փառահեղ մարտական ուղի անցած Առաջին սահմանապահ ջոկատին հանդիսավորությամբ հանձնել են զորամասի մարտական դրոշը: Նախքան դրոշի հանձնումը շարահրապարում այն օծեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
Այնուհետեւ ծառայության փոխտնօրեն, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանն ընթերցեց զորամասին մարտական դրոշ հանձնելու մասին՝ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի վկայագիրը:
Շնորհավորելով զորամասի անձնակազմին՝ գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանը նշեց, որ սահմանային անվտանգությունը մեր երկրի անկախության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև պետության ու ժողովրդի անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչն է, որն այսօր անցել է զարգացման ճանապարհ և գտել իր ուրույն տեղը:
ԱԱԾ սահմանապահ զորքերի առաջին սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Գուրգեն Գալստյանն էլ նշեց, որ մարտական դրոշի հանձնումն անջնջելի հետք կթողնի զինծառայողներից յուրաքանչյուրի կյանքում:
Մանրամասները` տեսանյութում