2796 հոբելյանական թվով Երևանում բնակվող ընտանիքներ քաղաքի տարեդարձին ընդառաջ նվերներ կստանան:
Այսօրվանից քաղաքապետարանը սկսել է նվերների առաքումը: Սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ, փոշեկուլներ, համակարգիչներ ու էլի շատ անհրաժեշտ կենցաղային տեխնիկա է ներառված նվերների ցանկում: Սոցիալական խոցելի խմբում ներառված են հաշմանդամություն ունեցողներ, ազատամարտիկների ու բազմազավակ ընտանիքներ:
Առաջինը դրանք կհասնեն մայրաքաղաքի ամենատարեց 22 բնակիչներին:
Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության համակարգմամբ՝ մեկ ամիս վարչական շրջանների սոցիալական ապահովության բաժինների, տարածքային սոցծառայությունների աշխատակիցները կայցելեն հաշվառված 2796 ընտանիքներն ու կհանձնեն նվերները: Դրանք բաժանվելու են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը:
Մանրամասները` տեսանյութում