Բաղրամյան 26-ում դիմավորել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը, որից հետո կայացել է երկու երկրների ղեկավարների առանձնազրույցը:
Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը հանդես են եկել բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:
Շուրջ 4 տասնյակի հասնող հայ-հունական իրավական փաստաթղթերի շտեմարանը համալրվեց ևս երկուսով. երկու երկրների գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները ստորագրեցին համաձայնագիր, իսկ Հայկական զարգացման գործակալության ու Հայ-հունական առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվեց փոխընմբռնման հուշագիր:
Մանրամասները` տեսանյութում