Բարեգործությունից-գործարարություն. սա էր Սարդարապատի հուշահամալիրում կազմակերպված արտերկրում ու Հայաստանում բնակվող արմավիրցի գործարարների տնտեսական 2-րդ ֆորումի կարգախոսը:
Հանդիպման ընթացքում գործարարներն առաջարկել են ստեղծել հոգաբարձուների խորհուրդ և հիմնադրամ, որի միջոցով կքննարկեն ու կյանքի կկոչեն իրենց նախաձեռնությունները տնտեսության մեջ:
Բիզնես ծրագրերի համար մարզային իշխանությունները գործարարներին նպաստավոր պայմաններ են առաջարկում:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խոսքով՝ նրանց հնարավորություն են տալու գործարար միջավայրում ներդրումներ անել և շահույթ ստանալ, բնակչությունն էլ, բնականաբար, օգտվի ծրագրից:
Ֆորումի ընթացքում պատվոգրեր և «Երվանդ թագավոր» ոսկե կրծքանշաններ ստացան այն գործարարները, որոնց միջոցներով նորոգվել են հոգևոր, կրթական ու մշակութային մի շարք հաստատություններ, բնակարաններ ստացել բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ:
Մանրամասները` տեսանյութում