Ուխտավորները Նոր Վարագավանքի ճամփան բռնել էին վաղ առավոտից:
11 տարի առաջ Վարագա Սուրբ Խաչի տոնը հայտարարվեց Բերդի տարածաշրջանի ուխտի և ուխտագնացության օր: Տավուշի թեմի և «Տավուշ» հայրենակցական միության նախաձեռնությունը անխախտ ավանդույթ է դարձել: Ամեն տարի այս օրը տավուշցիներն ու հատկապես վարագավանցիները հավաքվում են վանքի բակում:
Նոր Վարագավանքն այս տարի ուխտավորներին դիմավորեց նոր տեսքով: Երկար տարիներ կիսաքանդ վիճակում մնացած սրբավայրը Տավուշի թեմի նախաձեռնությամբ և բարերարների օժանդակությամբ հիմնովին կնորոգվի:
Մանրամասները՝ տեսանյութում