Զիարադը՝ եզդիների երկրորդ սրբավայրն այս օրերին մարդաշատ է: Աշխարհասփյուռ եզդիներն այստեղ են շտապում ոչ միայն իրենց ամենամյա ուխտը կատարելու, այլև խոնարհում բերելու Իրաքի հյուսիսում ահաբեկիչների կողմից սպանված իրենց հայրենակիցների առաջ:
Եզդիների նկատմամբ այսօր կատարվող ոճրագործությունը հային ծանոթ է դեռևս նախորդ դարի սկսզբից, այդ է պատճառը, որ հայն ավելի ուշադիր է իր ճակատագիրը կիսող բարեկամի նկատմամբ: Եզդիները գնահատեցին եղբայր ժողովրդի հոգատարությունը՝ իրենց սրբավայրի հարևանությամբ երկու ազգերի բարեկամությունը խորհրդանշող հուշարձան կանգնեցնելով:
Մանրամասները՝ տեսանյութում