Իրաքի բանակը հաջողություն է գրանցել «Իսլամական պետություն» խմբավորման նկատմամբ՝ ստիպելով նահանջել: Ոչնչացվել է մոտ 100 իսլամիստ ծայրահեղական: Արևմտյան կոալիցիան էլ շարունակում է հարվածել իսլամիստների՝ Սիրիայում զբաղեցրած բնագծերին:
Քուրդ մի զինվորական խոսքով՝ գործողությունները սկսվել էին վաղ առավոտյան և գործում են միանգամից երեք ճակատով` Մոսուլի, Քիրքուքի ուղղությամբ և Սիրիա-Իրաք սահմանային գոտում:
Ըստ ամերիկյան կողմի տվյալի՝ մեկ շաբաթում օդային հարձակումների միջոցով Սիրիայի տարբեր մասերում 211 զինյալ է ոչնչացվել: Գործողություններն իրականացվում են հիմնականում Հալեպում, Ռաքքայում, Իդլիբում, Դեր Զորում և Էլ Հասիկայում:
Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ գործողություններից զոհվել է նաև 22 խաղաղ բնակիչ:
Սիրիայի արտաքին գործերի նախարարը, սակայն, կոչ է արել ԱՄՆ-ին ընդլայնել ավիահարվածները սիրիական տարածքում և «Իսլամական պետության» գրոհայիններից բացի թիրախում ներառել նաև այլ ահաբեկչական խմբավորումների:
Մանրամասները` տեսանյութում