ԱԺ քառօրյա աշխատանքի երկրորդ օրը խորհրդարանն այսօր ձեռնամուխ է եղել Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թվականի հաղորդում-հաշվետվության քննարկմանը: Խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը նշել է, որ 2013-ը հանրային հեռուստատեսության համար առանձնացել է հաղորդացանցի փոփոխությամբ, ավելացել են գիտական, կրթական, մանկապատանեկան ծրագրերը:
Ջաղինյանի խոսքով՝ անցած տարի հաջողվել է փոփոխել եթերային քաղաքականությունը: 2013-ը բեկումնային էր Առաջին ալիքի համար, ըստ խորհրդի նախագահի՝ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ սկսվեց հեռուստաընկերության նոր թվային տեխնիկայի ձեռքբերման գործընթացը, հիմնանորոգվեցին վթարային շենքեր, կառուցվեցին նոր տաղավարներ:
Օրենսդիրն այսօր հրատապ ռեժիմով քննարկել է նաեւ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ներկայացրած արտակարգ ռեժիմի ժամանակ զինված ուժերի օգնությանը դիմելու հարցը:
Մանրամասները` տեսանյութում