Երևանցիները հագուստ, սնունդ, դեղորայք, ծածկոցներ ու հիգիենայի պարագաներ են հավաքել՝ ուղարկելու Իրաքի հյուսիսային Սինջար քաղաքից փախուստի դիմած եզդիներին:
Նյութական օգնություն հավաքելու միտքը «Օգնիր եզդիներին» քաղաքացիական նախաձեռնությանն է: Շատ երևանցիներ անտարբեր չէին մնացել եղբայր ժողովրդի ցավին, իրենց օժանդակությունն են բերել երիտասարդներ, ուսանողներ ու թոշակառուներ:
Արդեն երկու ամիս է՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակումներ են գործում Իրաքի հյուսիսային եզդիաբնակ շրջանների վրա, հարյուր հազարավոր եզդիներ արդեն թողել են իրենց բնակավայրերը, ապաստանել Սիրիայի և Թուրքիայի առավել ապահով բնակավայրերում:
Մանրամասները՝ տեսանյութում