Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հայրապետական կոնդակով 1989 թվականին վերականգնվեց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը: Համազգային շարժման սկզբում, պատերազմական տարիներին ու մինչև հաղթանակ արցախցու ու զինվորի կողքին հայ հոգևորականն էր:
1989-ի հոկտեմբերի 1-ին Վարագա Սուրբ Խաչի օրը Գանձասարի վանքում երկարատև լռությունից հետո նորից պատարագ մատուցվեց: Հետո եկան եկեղեցաշինության ու զարթոնքի տարիները: Արցախի թեմն այսօր արդեն նշում է երկրորդ ծննդյան 25-ամյակը:
Մանրամասները՝ տեսանյութում