Գյումրիի «Պրոգրես» համալսարանը գործակցության համաձայնագիր է ստորագրել Մոսկվայի Դաշկովի անվան հումանիտար ինստիտուտի հետ:
Համագործակցության շնորհիվ հայկական համալսարանի ուսանողներին հնարավորություն կընձեռվի մի բուհում սովորելով՝ միաժամանակ 2 դիպլոմ ունենալ: Ռուսաստանյան բուհի դիպլոմ ստանալ ցանկացող դիմորդները պետական քննությունը հանձնելու են Մոսկվայում:
Օրերս ռուսական բուհի ղեկավարությունը ռեկտոր Լարիսա Տիչինինայի գլխավորությամբ Գյումրիում էին: Ծանոթացան պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ ու քննարկեցին համագործակցության հետագա պլանները:
Մանրամասները` տեսանյութում