Սիրիայի Ռաքքա շրջանում ԱՄՆ օդուժի իրականացրած հերթական ավիագործողության թիրախը եղել է գազի վերամշակման գործարանը: Երկրի հյուսիսում և արևմուտքում կոալիցիայի զինուժի հարվածների նշանակետը ցորենի պահեստներում թաքնվող զինյալներն են: Ըստ միջազգային լրատվամիջոցների հաղորդած տվյալների՝ խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան:
ԱՄՆ-ի և կոալիցիոն մյուս երկրների հարվածների հիմնական նպատակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին իրենց զբաղեցրած դիրքերից հեռացնելն է՝ զրկելով եկամտի ևս մեկ աղբյուրից:
Նշվում է, որ Ռաքքայի և մյուս նավթահանքերի սև ոսկին սև շուկայում վաճառելով, ահաբեկիչներն օրական ունենում են մինչև 3 միլիոն դոլարի եկամուտ, ինչն էլ ապահովում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների ֆինանսավորումը:
Մանրամասները՝ տեսանյութում