ՀՀ Նախագահի ամերիկյան օրակարգը, բնականաբար, միայն Միավորված ազգերի կազմակերպությամբ չէր սահմանափակվում:
Հանդիպումներ աշխարհի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկում՝ Կոլումբիայի համալսարանում, մերձավորարևելյան խնդիրների շուրջ քննարկում մեծ ճանաչում ունեցող ամերիկյան քաղաքական փորձագետների հետ, մասնակցություն «Արմթեք» տեխնոլոգիական համաժողովին և շփումներ հայ համայնքի հետ:
Կոլումբիայի համալսարանում հանդիպման ընթացքում քննարկված թեմաները շատ էին` Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրներ, մարտահրավերներ ու հնարավորություններ, հայ ժողովրդի պատմություն, հոգևոր-մշակութային ժառանգություն, զարգացման ժողովրդավարական ուղի և այլն:
Պատասխանելով արցախյան հիմնախնդրում Ադրբեջանի նախագահի դիրքորոշման վերաբերյալ հարցին` Սերժ Սարգսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ուշագրավ իր իրողության վրա, երբ բանակցությունների ընթացքում Հեյդար Ալիևը մի բան է ասում, իսկ հրապարակային ելույթներում՝ բոլորովին այլ բան:
Հանդիպում եղավ նաև հայ համայնքի հետ: Տեղի հայերի հետ հանդիպումներն ավանդական են դարձել երկրի ղեկավարի` արտերկիր այցելությունների ընթացքում: Անմիջական շփումն ու երկխոսությունը տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև խնդիրների վերհանման ամենաարդյունավետ ձևաչափն է:
Մանրամասները` տեսանյութում