Իսլամիստների կողմից մեկ շաբաթ առաջ պայթեցված Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին համեմատաբար նոր` 1989 թվականին կառույց էր:
Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Խաչիկ Ջոզիկյանը ծնվել ու ապրել է Հալեպում: Ամեն տարի ապրիլի 23-24-ին ընտանիքով անպայման Դեր Զորում էր լինում: Ապրիլի 24-ին այստեղ էին գալիս Լիբանանից, Սիրիայից, աշխարհի բոլոր կողմերից՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Եկեղեցին ականապատել ու պայթեցրել են «Իսլամական պետություն» խմբավորման կողմից այս շրջանը գրավելուց հետո, բայց Խաչիկ Ջոզիկյանը համոզված է` այդ պայթեցման հետևում թուրքական պատվերն է: Այն, որ Թուրքիան է ֆինանսավորում ու զինում ահաբեկիչներին, նորություն չէ աշխարհի համար:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ կարծում է, որ սրբավայրի պայթեցումը ուղերձ և մարտահրավեր էր՝ ուղղված ոչ թե հայերին, այլ ամբողջ աշխարհին, ուղերձ այն մասին, որ պաշտոնական Անկարան չի պատրաստվում զիջել:
Մանրամասները` տեսանյութում