Անցնող շաբաթ հերթական անգամ հանրության ուշադրությունը սևեռվեց դպրոցաշինության վրա: Բայց ոչ թե կառուցված ու շահագործման հանձնված նոր, հարմարավետ դպրոցների առումով, այլ տրամագծորեն հակառակը` դպրոցների, որոնց շինարարությունը տարիներ շարունակ ընթանում է, բայց գործը ավարտին չի հասցվել:
Բացարձակ անորակ շինարարություն, խախտված ժամկետներ, չկատարված աշխատանքներ և, ամենայն հավանականությամբ, յուրացված գումարներ: Թիվ 1 արհեստագործական ուսումնարանի տնօրեն Սլավիկ Դավթյանը մի քանի տարի է, ինչ փնտրում է շենքի նորոգումն ընդհատած շինարարներին, բայց չի գտնում:
Նրա խոսքով` վերանորոգման հետևանքները փորձում են վերացնել մինչև այժմ, տխրահռչակ շինարարները ալյումինե հին լարերին պղինձ կցմցեցին, մի քանի ամիս էլ չդիմացավ, ստիպված դրսից են լար անցկացրել, անհետացած վարպետները փակել էին շենքի բոլոր օդափոխիչները` նույնիսկ զուգարանինը, հատակի սալիկներն էլ նորոգումից ամիսներ անց արդեն պիտանի չէին:
Մանրամասները` տեսանյությում