Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը հերթական վկայությունն էր, որ ահաբեկչությունը, որպես երևույթ, չի ճանաչում ո'չ պետություն, ո'չ ազգ, ո'չ կրոն և ո'չ էլ այլ արժեք:
Սիրիայում և Իրաքում միջնադարին բնորոշ բարբարոսություններ գործող իսլամիստ ծայրահեղականներն արդեն հաջողացրել են մոլորակի համար առաջին մարտահրավերը դառնալ: Եվ չնայած նոր ձևավորված կոալիցիոն ուժերը շարունակում են ավիահարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին, ակնհայտ է, որ «Իսլամական պետություն» խմբավորման և ընդհանրապես ահաբեկչության դեմ պայքարը շատ ավելի լուրջ միջոցներ է պահանջում :
Սեպտեմբերին Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու արաբական մի քանի երկիր կոալիցիոն ուժեր կազմեցին` պայքարելու ահաբեկչական խմբավորման դեմ: Հուշագրի տակ չստորագրեց միայն Անկարան, որը նյութապես, բարոյապես ու զինտեխնիկայով աջակցում է ահաբեկիչական տարբեր խմբերի: Այս տարվա մարտին Սիրիայի հայաբնակ Քեսաբ՝ թուրքական տարածքից ահաբեկիչների անարգել մուտքը դրա վառ ապացույցն էր:
Սրբազան պատերազմի ելած կառույցի ամենահուսալի բիզնես-գործընկերն այսօր Թուրքիան է, որը նյութապես սնում է իսլամիստների ահաբեկչական անոթները: «Իսլամական պետությունը» վերահսկում է թուրք-սիրիական՝ Այնուլ Արաբ սահմանադուռը: Թուրքիան խնդիր ունի այդ ահաբեկիչների միջոցով չեզոքացնել Սիրիայի հետ սահմանին ապրող քրդերին, որոնք ներսիրիական ճգնաժամի անցած 3 տարիներին գլխացավանք էին դարձել Անկարայի համար:
Մանրամասները` տեսանյութում