Չնայած բազմաթիվ ապացույցներին և անհերքելի փաստերին՝ Թուրքիան շարունակում է հերքել իսլամիստ ծայրահեղականներին հովանավորելու և օժանդակելու մեղադրանքները:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խոսել է Սիրիայի տարածքում սահմանի երկայնքով բուֆերային գոտի ստեղծելու և այն թռիչքազերծ գոտի հայտարարելու անհրաժեշտության մասին: Էրդողանը համոզված է, որ այդպիսով կապահովի փախստականների անվտանգությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին էլ ՄԱԿ-ում ունեցած ելույթից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում պետք է չսահմանափակվել միայն խմբավորումներին թիրախային հարված հասցնելով, այլև հակազդել ահաբեկիչների կիրառած ֆինանսական, գաղափարախոսական, մշակութային և սոցիալական գործիքներին
Նրա խոսքով՝ դեռ անհայտ է Սիրիայի տարածքում ահաբեկիչներին ռմբակոծելու վերջնական նպատակը: Ռոհանին նաև ասել է, որ Իրանը շարունակելու է միջուկային ծրագիրը, քանի որ ունի խաղաղ ատոմի իրավունք:
Հիշեցնենք, որ ուրբաթ Նյու Յորքում կայացել է Իրանի և վեցյակի բանակցությունների հերթական փուլը: Այս անգամ, ըստ մասնակիցների, արձանագրվել է որոշ առաջընթաց:
Մանրամասները` տեսանյութում