Սիսիանում արդեն տասներորդ անգամ նշվում է Հացի տոնը: Այն խորհրդանշում է բերքահավաքի ավարտն ու երախտագիտությունն առատ բերքի համար, ու թեև ընդամենը մեկ տասնամյակ է, որ մեծ միջոցառում է կազմակերպվում, բայց ավանդույթը բավական հին է:
Ուխտասարի ժայռապատկերները վկայում են` մարդն այստեղ արորով հերկ է կատարել առնվազն 10 000 տարի առաջ: Հացի արարման պատմությունը Սիսիանի պատմության թանգարանը ներկայացնում է շուրջ 150 ցուցանմուշների միջոցով:
Սեղանները զարդարում են ավանդական ուտեստները` փոխինձը, հալվան, գաթան, լավաշը, հարիսան:
Մանրամասները` տեսանյութում