Արցախի առողջապահական համակարգը շարունակում է վերազինվել ժամանակակից բուժսարքավորումներով: Այս օրերին ուշադրության կենտրոնում է Ստեփանակերտի հանրապետական կենտրոնը: Այստեղ ավարտին են մոտենում սրտի ստենտավորման բաժանմունքի բացման աշխատանքները: Հաջորդը կլինի ուռուցքբանական նոր կենտրոնը, որը կկառուցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով:
Սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Արցախի առողջապահության համակարգի առաջնահերթությունն է:
Գերատեսչության ղեկավարի խոսքով` ռազմավարական նշանակության այս 2 խոշոր ծրագրերը չէ միայն, որ կլանել են ոլորտի պատասխանատուի ուշադրությունը: Ամբողջությամբ վերափոխվել է շտապ օգնության ծառայությունը: Ինտերակտիվ քարտեզի վրա բրիգադների տեղաբաշխման հնարավորությամբ GPRS և նավիգացիոն համակարգերի ներդրումն այսուհետ օգնության նոր որակ է խոստանում արցախցիներին:
Շրջանային բուժհիմնարկների բարելավման աշխատանքները նույնպես արագ ընթացքի մեջ են: Մեկ ամսից շահագործման կհանձնվեն Կովսականի, այնուհետև Մարտունու հիվանդնոցները, Մարտակերտի պոլիկլինիկան: Քարվաճառում, Ասկերանում, Գետավանում նախատեսվում է 10 մահճակալով և շտապ օգնության ծառայությամբ հիվանդանոցների կառուցում:
Մանրամասները` տեսանյութում