Կոմիտասի ծննդյան օրը մեկնարկում է նաև «Կոմիտասյան օրեր» փառատոնը: Կոմիտասի դերն ու նշանակությունը հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ անհնար է գերագնահատել:
Նա հայ դասական երաժշտության հիմնադիրն է: Սակայն Կոմիտասի պատմական դերը չի սահմանափակվում միայն նրա՝ հայ երաժշտության հսկա լինելու հանգամանքով: Կոմիտասն անգնահատելի ներդրում ունի հայ ինքնության, ինքնագիտակցության համակարգում:
Կոմիտասագետ Մհեր Նավոյանն է փաստում` վարդապետի երաժշտությամբ, նրա ժառանգությամբ, նույնիսկ անունով այսօր աշխարհի տարբեր անկյուններում ցանկացած հայ կարող է որոշարկել իր հայ լինելը: Յուրաքանչյուր սերնդի համար Կոմիտասն իր յուրահատուկ խորհուրդն ունի: Նրա ստեղծագործական ժառանգությունն անսահմանափակ է:
Մանրամասները` տեսանյութում