ՄԱԿ-ի վեհաժողովում Հայաստանի Նախագահի ելույթը շարունակում է մնալ միջազգային ու հատկապես տարածաշրջանի իրադարձություններին հետևող փորձագետների ուշադրության կենտրոնում:
Հանրապետության Նախագահի ելույթի առանցքային թեմաներն էին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հրամայականը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
Ի թիվս այլ կարևոր հարցերի՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը երբևէ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չի դարձրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Երկրի ղեկավարի խոսքով` պաշտոնական Երևանը կարող է հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները, քանի որ հայերի համար հայրենիքը սուրբ է և չի կարող առուծախի առարկա դառնալ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակում Նախագահը եղել է նաև հեղինակավոր Կոլումբիայի համալսարանում: Սերժ Սարգսյանն իր խոսքում կարևորել է «Լույս» հիմնադրամի ստեղծումը, որը հովանավորում է հայ երիտասարդների ուսումն աշխարհի առաջադեմ ԲՈՒՀ-երում, այդ թվում եւ Կոլումբիայի համալսարանում:
Հանրապետության Նախագահի նյույորքյան այցը շարունակվում է: Առջևում են ակտիվ շփումները հայ համայնքի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում