Ամփոփվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակում մինչև այս տարվա հուլիսի 1-ը կատարված աշխատանքների արդյունքները:
Համաշխարհային բանկի այս ծրագրով ջրով ապահովվում են արոտավայրերը, գյուղտեխնիկա է տրամադրվում կոոպերատիվներին:
Ծրագրի տևողությունը 5 տարի է, ընդհանուր արժեքը՝ ավելի քան 21 միլիոն դոլար:
Ծրագրի իրականացման պատախանատուները գյուղի զարգացման ու գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման արդյունքները հաշվում են այլ կողմից: Ի սկզբանե նախատեսվում էր, որ յուրաքանչյուր համայնքում եռամյա ծրագրի ավարտին կաթնատվությունն ու մսատվությունը պետք է ավելանա 25-30 տոկսով:
Համաշխարհային բանկի ծրագիրը կավարտվի 2016-ին:
Մանրամասները՝ տեսանյութում