ՄԱԿ-ի Անվտանգության խորհորդն ընդունել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի բանաձև, որը կոչ է անում ամրապնդել միջազգային ու տարածաշրջանային համագործակցությունը: Խորհուրդը համաշխարհային կազմակերպության երկրներին հորդորել է հավաքել ահաբեկչության մեջ կասկածվողների մասին տվյալներ, կանխել նրանց տեղաշարժը՝ չխախտելով միջազգային իրավունքը: ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հայտնել է, որ Դամասկոսն աջակցում է ՄԱԿ-ի ԱԽ ահաբեկչության դեմ պայքարի մասին նոր բանաձևին:
Հակաահաբեկչական գործողություններին էին նվիրված նաեւ ՄԱԿ-ի վեհաժողովում արևմտյան պետությունների ղեկավարների ելույթները: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը միջազգային կոալիցիային կոչ է արել «Իսլամական պետության» դեմ պայքարում մշակել ընդլայնված ռազմավարություն: Նա խորհուրդ է տվել աշխատել նաև արաբական երկրների հետ և պատրաստակամություն է հայտնել այդ պայքարում ներգրավել Մեծ Բրիտանիայի ռազմական ուժը:
Միաժամանակ կայացել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ու Դեւիդ Քեմերոնի հանդիպումը, որը վերլուծաբանները բնորոշել են պատմական: 1979 թվականի իրանյան հեղափոխությունից հետո սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն է: Նրանց մերձեցման պատճառն այսօր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացումն է:
Միջազգային հանրության դեմ այդ սպառնալիքի դեմ պայքարից բացի կողմերը քննարկել են նաև 35 տարվա ընդմիջումից հետո երկկողմ հարաբերությունների վերականգնման հեռանկարը:
Մանրամասները՝ տեսանյութում