Մոսկվայում մեծ հանդիսավորությամբ ու հյուրերի ներկայացուցչական կազմով նշվել է ՀՀ անկախության 23-րդ տարեդարձը: Տոնական ընդունելությանն ավելի քան 600 մարդ է մասնակցել:
Հյուրերին անձամբ դիմավորում էին Ռուսաստանում Հայաստանի դեսպանը, Ռուսաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ռուս ականավոր քաղաքական ու հասարակական գործիչները, Ռուսաստանի հայ համայնքի վաստակաշատ ներկայացուցիչները:
Հայաստանի և Ռուսաստանի օրհներգերի կատարումից հետո հավաքվածներին շնորհավորական ուղերձներով դիմեցին Հայաստանի դեսպանն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Դիվանագետների ելույթներին հաջորդեց ընդունելության ոչ պաշտոնական մասը, որը Հայաստանի անակխության տոնի շնորհիվ դարձավ Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների համար շփման բացառիկ հարթակ:
Մանրամասները՝ տեսանյութում