Գործադիրը հավանություն է տվել եկող տարվա բյուջեի նախագծին: Նիստն ուղեկցվել է կառավարության բակում տարբեր տոնավաճառների աշխատակիցների բողոքի ակցիայով, ինչի պատճառով օրակարգին անցնելուց առաջ քննարկվել է նաև այդ թեման:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ շրջանառության հարկի վերաբերյալ ՓՄՁ ներկայացուցիչների մտահոգությունն անտեղի է ու անհիմն:
Չբավարարվելով ֆիննախի լրացուցիչ բացատրությամբ՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց պատեհ-անպատեհ ստուգումներ չանցկացնել փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող կազմակերպություններում։ Կառավարության հարկային քաղաքականության թիրախը, ըստ նրա, խոշոր հարկատուներն են:
Երկար սպասված մեկ այլ նախագծով սահմանամերձ գյուղերը դառնում են յուրօրինակ ազատ տնտեսական գոտի: Պետությունը պատրաստ է հունվարից հարկային արտոնություն տալ հակառակորդի կրակոցների տակ ապրող հայկական գյուղերում բիզնես սկսողներին:
Օրակարգի հարցերից մեկն էլ Սյունքի մարզպետի ընտրությունն էր: Մարզն այսուհետ կղեկավարի երկար տարիներ այդ պաշտոնը զբաղեցրած Սուրիկ Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում