«Հայկական ժառանգության գրավոր հուշարձաններ» խորագրով միջազգային գիտաժողով է նախաձեռնել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը՝ քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու աջակցությամբ:
Սեպտեմների 23-25-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են մասնագետներ Սանկտ Պետերբուրգի, Երևանի պետական, Լեզվաբանական հետազոտությունների և Մոսկվայի համալսարաններից ու Մատենադարանից:
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու խոսքով` գլոբալացման դարաշրջանում ազգային ինքնության հարցը շատ սուր է: Ուստի անչափ կարևոր է տարբեր քաղաքակրթությունների եւ մշակույթների ուսումնասիրությունը ոչ միայն տվյալ մշակույթի կրողների, այլև ամբողջ աշխարհի կողմից:
Սանկտ Պետերբուրգի սբ Կատարինե հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս քահանա Չոփուրյանն ընթերցեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ողջույնի խոսքը գիտաժողովի մասնակիցներին:
Մանրամասները՝ տեսանյութում