Ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք Թայմս» պարբերականը հրապարակել է Սերժ Սարգսյանի հեղինակային «Առաջին համաշխարհային պատերազմն ու Հայոց ցեղասպանությունը» վերնագրով հոդվածը:
Որպես Օսմանյան կայսրության գործած ոճրի ճանաչման միջազգային ապացույց՝ Նախագահ Սարգսյանը մեջբերել է 1915-ի մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ հայտարարությունը. «Օսմանյան իշխանությունների թողտվության պայմաններում, հաճախ նաև վերջիններիս աջակցությամբ, մոտավորապես մեկ ամիս շարունակ Հայաստանի քուրդ և թուրք բնակչությունը կոտորում է հայերին»:
Նախագահի բնորոշմամբ՝ այս հայտարարությունը կարող է համարվել այն առաջին միջազգային փաստաթուղթը, որտեղ հիշյալ իրադարձությունները որակվել են որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի իրականացրած նոր հանցագործություն»:
Երկրի ղեկավարը հոդվածում հիշատակել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հրեաների, այնուհետև Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները՝ շեշտելով, որ պատմության մութ շրջանը կրկնում է ինքն իրեն մասամբ նաև անցյալում անավարտ մնացած գործերի պատճառով:
Մանրամասները՝ տեսանյութում