Բանակաշինության խնդիրների շուրջ ավանդական հերթական երկխոսությունը ՀՀ զինված ուժերի հրամանատարության ու Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի դասախոսների և ուսանողների միջև սեպտեմբերի 23-ին էր` նվիրված անկախության 23-ամյակին:
Դասախոսներին և ուսանողներին հուզող հարցերը շատ էին: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը գերատեսչական մեդալներ հանձնեց ծառայության ընթացքում աչքի ընկած սպաներին:
Նա հիշեց Արցախյան ազատամարտի դժվարին ուղին, երբ մեր տղաները անհավասար պայքարում մինչև ատամները զինված թշնամուն դիմակայել ու ջախջել են `շնորհիվ մարտական բարձր ոգու:
Մանրամասները՝ տեսանյութում