Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՊՏՀ-ում մասնակցել է Բրիտանական բիզնես դպրոցի բացմանը: Շրջելով դպրոցով՝ կառավարության ղեկավարը ծանոթացել է ստեղծված ուսումնական պայմաններին և առաջիկա ծրագրերին:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանի կառավարության ծրագրի կարևորագույն ուղղություններից է, և պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում երկրի կրթական համակարգի շարունակական կատարելագործման և արդիականացման խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում