Հրեական պետության տարածքից՝ Անկարայի այտերին հասցեագրված հաջորդ ապտակը հնչել է Իսրայելի համար մեկ հեռուստաալիքի համար մեկ դեմքից: Քաղաքագետ, լրագրող Յակով Ահիմեյիրը միջազգային հեղինակավոր բազում մրցանակների դափնեկիր է, 2012-ին ստացել է Իսրայելի «Մեծագույն պետական պարգևը»:
Վերջին 25 տարում նա իսրայելական ու միջազգային բոլոր հարթակներում խոսել է Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման ու հատուցման հրամայականի մասին: Յակով Ահի Մեյիրը վերջերս նամակ է գրել Իսրայելի նախագահ Ռուբի Ռիվլինին: Այն հրատարակվել է 80 հազար տպաքանակ ունեցող «Մքոր Ռիշոն» թերթում:
Նամակում մասնավորապես ասվում է. «Երուսաղեմի ու Անկարայի միջև վատ հարաբերություններն արդեն անարգել են դարձնում այն հարցի լուծումը, ինչին Իսրայելը պետք է գնար շատ վաղուց՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը:
Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններն այսօր ամենացածր մակարդակի վրա են: Այդ թուրք դիվանագետը Թելավիվում նստած՝ ջրի ճամփա է սարքել դեպի Գազա Թուրքիայից եկող մարդասիրական օգնությունն ու դեղորայքը: Այդ դիվանագետը Էրդողանի կադրն է, հենց այն նախագահի, որի օրոք մեր հարաբերություններն անցան բարակ թելով: Նա իր նախընտրական քարոզարշավի ժամանակ չվարանեց մեր հասցեին ամենավատ բաներն ասել և այսօր պետք է գիտակցենք, որ մեր հասցեին հնչող նվաստացումները դուրս են գալիս արդեն երկրի նախագահի գրասենյակից, այլ ոչ վարչապետի»:
Մանրամասները` տեսանյութում