Գրեթե 2 օր է անցել Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցումից, սակայն թուրքական որևէ լրատվական կայք դրան դեռ չի անդրադարձել: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, ով հետևում է թուրքական մամուլին, այդ լուրը տեսել է միայն Ստամբուլի «Ակոս» թերթում։ Նույն «Ակոսին» հղում տալով՝ թեմային անդրադարձել է նաև թուրքական լրատվամիջոցներից իրեն առանձնացնող «Դեմոկրատ հաբեր» կայքը:
Լռության այս քաղաքականությունը ենթադրել է տալիս, որ Հայաստանի պաշտոնական կոչին պատասխան չի լինելու:
Եթե թուրքական կողմը պատասխանի էլ, այն չի կարող լինել ավելին, քան ոչինչ չասող հայտարարություն, մինչդեռ «Իսլամական պետություն» խմբավորման մեջ կան բազմաթիվ թուրք գրոհայիններ, ովքեր անմիջական կապ ունեն Թուրքիայի ազգային հետախուզության հետ: Թուրքագետը կարծում է, որ Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման հրահանգը կարող էր լինել հենց այս խողովակով:
Մանրամասները` տեսանյութում