20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում ծնունդ առած երաժշտական թատրոնը՝ մյուզիքլը, թատերական աշխարհում մի նոր էջ բացեց, նոր մտածելակերպ և նոր հայացքներ, որտեղ կարևորվեցին ոչ միայն դերասանի խոսքն ու խաղը, այլ նաև մարմնի ճկունությունն ու վոկալային տվյալները. մյուզիքլային արտիստը հավասարապես և´ երգիչ է, և´պարող, և´ դերասան:
Երաժշտական թատրոնի գծով ռեժիսոր և դասախոս Արմեն Մելիքսեթյանը, որը երկար տարիներ պատրաստում է մյուզիքլային արտիստներ, ցավով նշում է, որ թեպետ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում գործում է հատուկ երաժշտական թատրոնի դերասանի բաժին, սակայն Հայաստանում այս ժանրը դեռ զարգացած չէ: Ժամանակ առ ժամանակ ծնվում են ինչ-որ մյուզիքլներ տարբեր թատրոններում, բայց երևի թե ուրիշի բեմի վրա և ուրիշ դերասաններով հավաքված:
Թատերական այս ինքնատիպ ժանրը ներկայացնող երիտասարդ դերասանները չեն կորցրել հույսը, որ մի օր էլ երաժշտական թատրոնի արտիստները կունենան բոլոր պայմանները հայ բեմից ներկայացնելու նյույորքյան հրաշքը՝ մյուզիքլը իր ողջ փայլով:
Մանրամասները` տեսանյութում