Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու դաշնակիցներն առաջին ավիահարվածներն են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերին՝ անտեսելով Ռուսաստանի դիրքորոշումը: Ռմբակոծմանը մասնակցել է արաբական 5 երկիր՝ Հորդանանը, Բահրեյնը, Քաթարը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կապ չունի Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի իրականացրած օդային գործողության հետ: Սիրիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ ամերիկյան կողմը ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչին տեղեկացրել է, որ սկսելու է օդային հարվածներն այդ երկրի հյուսիսում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ:
Պենտագոնը վստահեցնում է, որ հարվածների հետևանքով տասնյակ իսլամիստներ են ոչնչացվել: Օդային հարվածներ են հասցվել նաև Սիրիայում գործող «Խորասան» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ:
Ամերիկյան օդուժի թիրախ են դարձել իսլամիստների դիրքերը նաև Կարմիր ծովի ու Պարսից ծոցի ջրերում: Հրթիռներն արձակվել են ամերիկյան նավերից:
Մանրամասները` տեսանյութում