«Ֆորմուլա 1»-ը լքեց Եվրոպան: Ինչպես յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում, 2014-ի վերջին մրցարշավները նույնպես կանցնեն հին մայրցամաքի սահմաններից դուրս: Այս տարի էլ արքայական ավտոսպորտի ասիական և ամերիկյան շրջագայությունը սկսվում է Սինգապուրից:
Չնայած «Մարինա Բեյ» մրցուղում անցնող գիշերային մրցարշավը ընդամենը 7-րդն էր «Ֆորմուլա 1»-ի պատմության ընթացքում, այն վաղուց դարձել է պիլոտների օրացույցի անբաժան ու էկզոտիկ մասը:
Սակայն սինգապուրյան գիշերը չփոխեց ուժերի դասավորվածությունը, որակավորման մրցումներում ուժեղագույնը կրկին «Մերսեդեսի» պիլոտներն էին: Լյուիս Հեմիլթոնը վերջնամասում շրջանցեց «Ռեդ Բուլի» գերմանացի պիլոտին ու առաջինը հասավ վերջնագծին:
Մրցաշրջանում՝ 7-րդ, իսկ կարիերայում՝ 28-րդ հաղթանակով Լյուիս Հեմիլթոնը դարձավ սինգապուրյան ռալիի առաջատարը: Պատվո հարթակի մյուս երկու տեղերը զբաղեցրեցին «Ռեդ Բուլի» մրցարշավորդները: