130 000-ից ավելի սիրիացի քուրդ փախստականներն իսկական խուճապ են առաջացրել Թուրքիայում: Անկարան հայտարարել է, որ պատրաստ է ընդունել փախստականների նոր հոսքը: Փորձագետների գնահատմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագությունների պատճառով փախստականների հոսքը Թուրքիա և Սիրիայի հարևան այլ երկրներ կարող է կրկնապատկվել:
Իրաքի քրդերն էլ երկրի հյուսիսում ահաբեկչական խմբավորման ձեռքից ազատագրել են մեկ կամուրջ և ռազմակայան: Այժմ քուրդ զինված միավորումներն անցել են այդ տարածքների ականազերծմանը: Անցած շաբաթ թեժ մարտերից հետո ազատագրվել էր նաև Իրաքի Քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլից 40 կմ հեռավորության վրա գտնվող Խզեր քաղաքը:
Մանրամասները՝ տեսանյութում