ԱՄՆ արևմտյան ափին հայությունը մայր հայրենիքի անկախության տոնը նշել է ազգային երգ ու պարով, ինչպես նաև հայկական խոհանոցի ամենահամեղ եւ բուրումնավետ խորտիկների հյուրասիրությամբ։ Օրը նշել են հենց Գլենդելի կենտրոնում՝ Վերտուգո այգում:
Ազգային գորգարվեստի նմուշների եւ ձեռագործ իրերի ցուցադրությամբ օտարներին ներկայացվել է հայկական մշակույթը:
Այս տարի էլ, նախորդի պես, տոնին մասնակցեց մոտ երկու հազար մարդ: Շատերը հեռացան նույն մտահոգությամբ, որ հաջորդ տարի փառատոնի մասնակիցների թիվն ավելի մեծ լինի, իսկ եթե շարքերը նոսրանան, ապա միայն Հայաստան մեկնածների հաշվին:
Տոնական օրվա մանրամասները՝ տեսանյութում