Մարզահամերգային համալիրում հրավիրած տոնական ընդունելությանն Անկախության տոնի առթիվ ուղերձ է հղել երկրի ղեկավարը: Սերժ Սարգսյանը խոսել է տոնի խորհրդի, արյամբ նվաճված այս վեհագույն արժեքի ձեռքբերման դժվարությունների, պահպանման ու զարգացման մարտահրավերների հրամայականի մասին:
Նախագահը հատուկ շեշտադրել է մեր երիտասարդ պետության ամենագլխավոր նվաճումը՝ բանակը, որը հերոս տղաների ծառայության ու կյանքի գնով կարողանում է զսպել տարածաշրջանի խաղաղությունը վտանգող ադրբեջանական սադրանքները:
Իր խոսքում Նախագահը նշել է. «Մենք բարձրաձայն հայտարարեցինք, որ պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել մեր իսկ կողմից հռչակված արժեքներն ու նպատակները կյանքի կոչելու համար: Եվ մեր ժողովուրդը ոչ միայն խոսքով կամ քվեաթերթիկով, այլև գործով, ջանքով, իսկ երբ հարկ եղավ՝ նաև կյանքի գնով ապացուցեց, որ ինքը տերն է իր պատասխանատվության, տերն է իր հռչակած արժեքների և նպատակների»:
Մանրամասները՝ տեսանյութում